Շվեդիան 140.000-190.000 փախստական (նրանցից 29.000-40.000-ը` դեռահասներ` առանց ծնողների ուղեկցության) կընդունի այս տարի, և 100.000-170.000 մարդ, որոնցից 16.000-33.000-ը՝ դեռահասներ, հաջորդ տարի։ Նման տվյալներ են ներկայացվում երկրի Միգրացիոն վարչության նոր կանխատեսումներում, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Փախստականների հետ կապված ներկայիս իրավիճակը նմանը չունի ժամանակակից պատմության մեջ: Քանի որ սահմանային հսկողությունը բացակայում է, անհնար է հետևել՝ որքան մարդ է ապաստան խնդրում»,- նշել է վարչության ղեկավար Անդերս Դանիելսոնը։