Կարևոր իրադարձություններ

Պուտինը պարգևատրել է Ալիևի դստերը

22 Հոկտեմբեր, 2015 15:04
Պուտինը պարգևատրել է Ալիևի դստերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրերս  «Օտարերկրյա քաղաքացիներին ՌԴ պետական պարգևներ շնորհելու մասին» հրամանագիր է ստորագրել. հայտնում է Вестник Кавказа-ն:

Այսպես` Հեյդար Ալիևի անվան հիմնադրամի փոխնախագահ, ՌԴ-ում տվյալ հիմնադրամի ներկայացուցչության նախագահ Լեյլա Ալիևան պարգևատրվել է Պուշկինի անվան մեդալով` «ՌԴ-ի հետ բարեկամության և համագործակցության ամրացման, տնտեսական կապերի զարգացման, արտասահմանում ռուսաց լեզվի և մշակույթի պահպանման և մասայականացման գործում ունեցած ներդրման համար»:

 

Լրահոս

Դիտել ավելին