Կարևոր իրադարձություններ

Վլադիմիր Պուտինի շքեղ առանձնատներն ու դրանց արժեքները (լուսանկարներ)

22 Հոկտեմբեր, 2015 15:00
Վլադիմիր Պուտինի շքեղ առանձնատներն ու դրանց արժեքները (լուսանկարներ)

Ղրիմը դեռ չէր հասցրել պաշտոնապես հայտնվել Ռուսաստանի տարածքում, երբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այստեղ ձեռք բերեց ամենահայտնի առանձնատներից մեկը: Պետք է նշել, որ այս առանձնատունը ԽՍՀՄ տարիներին եղել է Լեոնիդ Բրեժնևի սիրելի վայրերից մեկը: 

Դեռևս 10 տարի առաջ այս շքեղ առանձնատունը Ռուսաստանի համար աճուրդի էր հանվել շուրջ 78 գրիվենով, սակայն տիրանալով Ղրիմին Պուտինն այն ձեռք բերեց բոլորովին անվճար:

 

 Սա, իհարկե, Պուտինի միակ առանձնատունը չի: ՌԴ նախագահն ունի թանկարժեք տներ Ռուսաստանի տարբեր հատվածներում, որոնք կներկայացնի` shabat.am-ը:

Վլադիմիր Պուտինն ունի շքեղ առանձնատուն նաև Կրասնադարի շրջանում: Ըստ որոշ տեղեկությունների դրա արժեքը կազմում է ավելի քան 1 մլրդ դոլար:

Ըստ որոշ տեղեկությունների այս տունը պատկանում է Պուտինին և նրա ոչ պաշտոնական կնոջը` մարմնամարզիկ Ալինա Կոբաևային: Իդեպ այս մասին փաստեր էր նեկայացրել քաղաքագետ Բորիս Նեմցովը, ով այս տեղեկությունները տարածելու համար ենթարկվեց 15 օրյա ազատազրկման:Իսկ ամիսներ անց Նեմցովին հայտնաբերեցին սպանված:

Պուտինի առանձնատունը Սոչիի Ֆիշտ լեռան վրա:

Այս հսկայական առանձնատունը զբաղեցնում է 105 հեկտար հողատարածք: Այն կառուցվել է Օլիմպիական խաղերին ընդառաջ: Գնահատվում է շուրջ 70 միլիոն դոլար:

Կոնստանտինյան պալատ Սանկտ-Պետերբուրգում.

Այս պալատը կառուցվել է հատուկ Պուտինի համար` նաֆթի և գազի արտադրությամբ զբաղվող մի քանի ընկերությունների կողմից: Ընդհանուր ծախսը կազմել է 200 մլն դոլար:

Константиновский

Константиновский1

Константиновский2 Константиновский3

Առանձնատուն նովգորդյան շրջանում

Այս առանձնատունը զբաղեցնում է շուրջ 930 հեկտար հողատարածք, որն իր մեջ ներառում է եկեղեցի, ռեստորաններ, լողավազաններ, կինոսրահ, բոուլինգի խաղասրահ և այլն: Տեղեկություն կա, որ այստեղ աշխատում են շուրջ 100 մարդ:

 

бороди

бороди2 бороди21

Առանձնատուն Եկատիրինբուրգում

Այս առանձնատունը կառուցվել է 19-րդ դարի սկզբերին: Հայտնի է, որ տան վերանորոգման համար ծախսվել է 1,35 մլրդ ռուբլի, որից 150 միլիոնը միայն տրամադրվել է կահույք գնելուն:

Севастьянова

Севастьянова3 Севастьянова2 Севастьянова1

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին