Կարևոր իրադարձություններ

Աշխարհի պատմության մեջ հայտնի բազմազավակ մայրերը (լուսանկարներ)

22 Հոկտեմբեր, 2015 15:40
Աշխարհի պատմության մեջ հայտնի բազմազավակ մայրերը (լուսանկարներ)

Բազմազավակ մայրեր, ում կյանքն այժմ ֆանտաստիկ է թվում: Ներկայացնում ենք աշխարհի տաս բազմազավակ մայրերին:

Բազմազավակ մայրեր, ում կյանքն այժմ ֆանտաստիկ է թվում: Ներկայացնում ենք աշխարհի տաս բազմազավակ մայրերին:

Միսիս Հարիսոն- 35 երեխա

Պատմության մեջ այս կինը հայտնի է որպես Միսիս Հարիսոն: Չի հիշատակվում նույնիսկ նրա անունը: Նշվում է միայն, որ նա ամբողջ կյանքն ապրել է Լոնդոնում:1736 թվականին  Միսիս Հարիսոնը լույս աշխարհ է բերել իր 35-րդ երեխային:

Էլիզաբեթ Գրինհիլ- 39 երեխա

Տոմաս Գրինհիլը եղել է հայտնի ամերիկացի վիրաբույժ: Տոմասը Էլիզաբեթ և Ուիլյամ Գրինհիլների 39 երեխաներից ամենափոքրն էր: Էլիզաբեթն իր կյանքում ընդամենը երկու անգամ է զույգ երեխաներ լույս աշխարհ բերել: Ստացվում է՝ նա ընդամենը 37 ծննդաբերություն է ունեցել: 

Էլիս Հուքս - 41 երեխա

Այն, որ մեզ հայտնի է Էլիսի մասին, մենք պարտական են իր որդուն: Վերջինս մոր գերեզմանաքարի վրա փորագրություն է արել: Նիկոլասը Էլիսի 41-րդ երեխան էր: Նա մահացել է 1637 թվականին: 

Մադլենա Գրանատա - 52 երեխա

Մադլենա Գրանատան ծնվել է 1839 թվականին Իտալիայում: Ըստ ասեկոսեների՝ նա ունեցել է 52 երեխա և բավականին հայտնի է եղել իր ժամանակաշրջանում: Իտալիայում նույնիսկ օգտագործում են «Գրանատայի դեպքը», որը նշանակում է ընտանիք շատ երեխաներով:

Բարբարա Ստրացման - 53 երեխա

1448 թվականին ծնված Բարբարան հայտնի է դարձել իր 53 երեխաների շնորհիվ: 50 տարեկանում նա արդեն 29 անգամ ծննդաբերել է: 5 անգամ զույգ երեխաներ է ծննդաբերել, 4 անգամ եռյակ, մեկական անգամ վեց և յոթ երեխա է ունեցել: 53 երեխաներից 19 մահացած են ծնվել: 

Լեոնիտա Ալբինա -  55 երեխա

Լեոնիտա Ալբինան ծնվել է 1926, Չիլիում: Նրան է պատկանում ծննդաբերությունների քանակի ռեկորդը: Նրա երեխաների ընդհանուր թիվը կազմում է 64, սակայն փաստաթղթերով հաստատված են միայն 55-ը: 

Գյուղացի Կիրիլովա - 57 երեխա 

Կիրիլովան (անունը հայտնի չէ) ապրելե Վեդենսկի գյուղում: Կյանքի ընթացքում ունեցել է 57 երեխա ընդամենը ունենալով 21 ծննդաբերություն: Ունեցել է 10  երկվորյակ,  7 եռյակ, 4  անգամ քառյակ:

 

 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին