Կարևոր իրադարձություններ

Երևանի «գայի պլաշչադկան» ամեն օր լցվում է ոչ սթափ (խմած) վարորդների ավտոմեքենաներով. (լուսանկարներ)

22 Հոկտեմբեր, 2015 14:54
Երևանի «գայի պլաշչադկան» ամեն օր լցվում է ոչ սթափ (խմած) վարորդների ավտոմեքենաներով. (լուսանկարներ)

Shamshyan.com-ը գրում է. Երևանի Ճանապարհային ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունը մայրաքաղաքում, ինչի արդյունքում Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխվում օրինախախտ այն վարորդների տրանսպորտային միջոցները, ովքեր ավտոմեքենան վարելու ընթացքում չարամտորեն խախտում են երթևեկության կանոնները, իրենց մոտ չեն ունենում վարորդական իրավունքի վկայական, մեքենայի տեխնիկական անձնագիր, մեքենաների վրա տեղադրած են լինում օրենքով արգելված գերձայնային ազդանշան (դռռիկ) և ավտոմեքենաները վարում են ոչ սթափ (խմած) վիճակում:

Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, Երևանի «գաի պլաշչադկան» լցվել է խմած վարորդների ավտոմեքենաներով, որոնց վարորդների նկատմամբ էլ կազմվել են վարչական ակտեր՝ 100-200 հազար դրամի չափով:

Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը կրկին անգամ հորդորում է վարորդներին, որպեսզի հարգեն ճանապարհային երթևեկության կանոնները և, որ ամենակարևորն է, մտածեն իրենց կյանքի անվտանգության մասին ու ոչ սթափ վիճակում չնստեն ղեկին: 

 

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին