Կարևոր իրադարձություններ

Մարդիկ, ովքեր անճանաչելիորեն փոխել են իրենց կյանքը (լուսանկարներ)

22 Հոկտեմբեր, 2015 15:20
Մարդիկ, ովքեր անճանաչելիորեն փոխել են իրենց կյանքը (լուսանկարներ)

Բոլոր նրանց համար, ովքեր կասկածում են, որ դա հնարավոր է: Ներկայացնում ենք այն հինգ մարդկանց, ովքեր իրենց օրինակով ցույց են տվել, որ կարելի է կյանքը հիմնովին փոխել, եթե շատ ցանկանաք: Նրանք ամենամեծ ծրագրի՝ «The Biggest Loser» մասնակիցներն են: 
Այժմ ծրագիրը կանցկացվի նաև Ռուսաստանում՝ «Կշռված մարդիկ» անվանումով: Ծրագիրը կմեկնարկի ապրիլի տասնութից: Ռուսաստանի բնակիչների համար հնարավոր կլինի իրենց իսկ աչքերով հետևել մարդկանց ձեռքբերումներին:

Ջոդի Փրենջեր, Մեծ Բրիտանիա

 

«Ես ինձ անհարմար եմ զգում այս մարմնում»,- ասում էր բրիտանուհին ծրագրից առաջ: Շոուից հետո աղջիկն աստղ էր դարձել: Ձայնագրել է երեք ալբոմ: Ծրագրի ընթացքում նա 115 կիլոգրամից նիհարել է մինչև 61 կիլոգրամ՝ կորցնելով իր մարմնի քաշի 46%-ը: 

Ի դեպ, նա իրոք հրաշալի է երգում

Քեվին Մուր, Ավստրալիա

 

Ամենածանր հերոս Քեվին Մուրը մասնակցել է միանգամից երկու ծրագրի: Նա կշռել է 255,նիհարել մինչև 160-ի: Երբ մեծ Քեվը նիհարել է այնքան, որ կարողանա ինքնուրույն կանգնել մեկ ծնկի վրա՝ նա իր ընկերուհուն առաջարկություն է արել: Վերջինս, իհարկե, համաձայնել է:

Ռեյչել Ֆրեդրիկսոն, ԱՄՆ

 

Ծրագրի 15-րդ շրջանի հաղթող Ռեյչել Ֆրեդրիկսոնն իսկական ռեկորդակիր է քաշ կորցնելու հարցում: Նա կորցրել է մարմնի քաշի 60%-ը: Ռեյչելը 118 կիլոգրամից նիհարել է մինչև 47 կիլոգրամ:

Յուլիա Ֆոմինա, Ուկրաինա

 

«17  տարեկանում ես արդեն 110 կիլոգրամ էի և հասկանում էի, որ այս քաշով չեմ կարողանա ամուսնանալ»,- ասում է Յուլիան: Այժմ Յուլիան իսկական գեղեցկուհի է: Նա ծրագրի ընթացքում նիհարել է մինչև 56 կիլոգրամ:

Մոզես Կինիկինի, ԱՄՆ

 

Ծրագրի մասնակից 47-ամյա Մոզեսն իսկական ռեկորդակիր է արագ նիահարելու հարցում: Տղամարդը մեկ շաբաքում նիհարել է 18,6 կիլոգրամով: Արդյունքում, նա 200 կիլոգրամից նիհարել է մինչև130 կիլոգրամ:

 

Լրահոս

Դիտել ավելին