Կարևոր իրադարձություններ

Ինչով է պայմանավորված դրամի կտրուկ արժեվորումը դոլարի նկատմամբ

22 Հոկտեմբեր, 2015 14:36
Ինչով է պայմանավորված դրամի կտրուկ արժեվորումը դոլարի նկատմամբ

«Դրամի արժեվորումը դոլարի նկատմամբ պայմանավորված է ներմուծման կրճատմամբ: Դոլար ավելի քիչ է դուրս հանվում: Ճիշտ է, հանրապետություն միաժամանակ ավելի քիչ դոլար է մտնում, բայց դրանից ավելի քիչ էլ դուրս է հանվում»,-Shabat.am-ի հետ զրույցում նշեց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:


Նշենք, որ փոխանակման կետերում մեկ դոլարի գնման գինը հասել է 468 դրամի, մինչդեռ երկու օր առաջ դոլարը 4-5 դրամով ավելի թանկ էր։

«Եթե ներքին ներմուծողները սկսում են շատ դոլար գնել, ապա դա նշանակում է, որ դոլարի նկատմամբ պահանջարկը աճում է, բայց այս պահի դրությամբ կարող ենք ասել, որ այդպիսի գործարքներն ավելի քիչ են: Կարելի է ենթադրել, որ մարդիկ նաև իրենց դոլարային խնայողությունները սկսել են ծախսել, վերածել դրամի»,-նշեց Եղազարյանը: 

Նրա խոսքով, տատանումների գործընթացը հաճախակի կարող են լինել և դա կապված է նաև ռուբլու փոխարժեքի հետ. «Հայասատն տրանսֆերտների տեսքով մտնում է բավականաչափ մեծ ծավալի ռուբլի և դա նույնպես ազդում է դրամի փոխարժեքի վրա: Իսկ ռուբլու փոխարժեքն էլ էլ իր հերթին կապված է Ռուսաստանի իրավիճակի՝ առաջին հերթին նավթի գների հետ, որը նորից սկսում է անկում ապրել և մյուս կողմից Ռուսաստանից կապիտալի արտահոսքի հետ»:


Տնտեսագետի խոսքով, ռուբլու տատանումներն իրենց հերթին ազդում են Հայաստանում դրամի տատանումների վրա.«Այս պահի դրությամբ դրամի արժեվորման վրա ազդող գործոնների դերը ավելի մեծ է, բայց ոչ ոք չի կարող ասել, թե որոշ ժամանակ անց որ գործոններն ավելի ազդեցիկ կլինեն, որովհետև ոչ ոք չի կարողանում կանխատեսել Հայասատանում և Ռուսաստանում տնտեսական իրավիճակը»,-ասաց տնտեսագետը, հավելելով, որ երկար ժամանակի համար կանխատեսումներ անելն ավելի հեշտ է:


«Բացասական գործընթացները Ռուսաստանի տնտեսությունում կշարունակվեն և այդ ազդեցությունը կլինի ինչպես ռուբլու արժեզրկման ուղղությամբ,այնպես էլ դրամի: Եթե շարունակվի Հայաստանի մեկուսացումը, դրամը կարժեզրկվի»,-ասաց տնտեսագետը:
Դիտարկմանը, թե այս պայմաններում վարչապետի խոստումը տնտեսական աճի հետ կապված պարզապես լավատեսությո՞ւն է, տնտեսագետ նկատեց, որ նպատակ կա ցույց տալու, որ ԵՏՄ մտնելը այնքան էլ վնաս չէր Հայաստանին:


«Եթե անկում արձանագրվի, դա նշանակում է, որ ԵՏՄ մտնելը սխալ է: Մարդիկ, ովքեր պատասխանատու են, փորձում են հիմա ցույց տալ, որ ԵՏՄ մտնելը ճիշտ էր, քաղաքականապես հիմնավորված էր, ունենք տնտեսական աճ: Չգիտեմ,մյուս տարի ինչ են ասելու»,-ասաց Եղիազարյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին