Կարևոր իրադարձություններ

Սամվել Կարապետյանն այցելել է կառավարություն

22 Հոկտեմբեր, 2015 13:47
Սամվել Կարապետյանն այցելել է կառավարություն

«Տաշիր» ընկերության նախագահ Սամվել Կարապետյանը կառավարությունում է: Լրագրողներն ականատես են եղել, թե ինչպես է Սամվել Կարապետյանը բարձրանում վարչապետ Հովիկ Աբրահամյանի աշխատասենյակ:

Նշենք, որ նրա այցի նպատակը կամ Աբրահամյանի հետ քննարկվելիք թեման թերևս անհայտ է: Հավանականություն կա, որ Սամվել Կարապետյանը վարչապետի հետ քննարկելու է ՀԷՑ-ի հետ կապված հարցեր:

Հիշեցնենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը գնել է հենց «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին