Կարևոր իրադարձություններ

Հատուկ սեմինար հիվանդաց հոգևոր խնամքի մասին

22 Հոկտեմբեր, 2015 13:00
Հատուկ սեմինար հիվանդաց հոգևոր խնամքի մասին

Հոկտեմբեր 19-ին Գևորգյան Հոգևոր Ճեմարանում սեմիարով հանդես եկավ ԱՄՆ Հայոց Արևմտայն թեմում սպասավորող Բրշ. Սևան սրկ. Փալանջյանը: Սեմինարի նպատակն էր երիտասարդ ճեմանարանականներին փոխանցել հատուկ հմտություններ` հիվանդանոցային հովվական ծառայության մեջ առավել հաջող սպասավորություն բերելու համար: 
Հանդիպումն անցավ գործնական օրինակներով ու հետաքրքրական վերլուծություններով համեմված: 
Հիշեցնենք, որ արդեն երկար տարիներ ճեմարանականների գործունեության ուղղություններից է հիվանդախնամությունը, և ժամանակակից անհրաժեշտ մեթոդներին ու հմտություններին ծանոթանալը կնպաստի այս գործունեության օգտակարության բարձրացմանը:
Վերջում Բրշ. Սևան սարկավագին ուղղված շնորհակալական խոսք ասաց Ճեմարանի տեսուչ հոգեշնորհ Հայր Գարեգին վրդ. Համբարձումեանը և հանդիպումը փակեց աղոթքով:

 

Լրահոս

Դիտել ավելին