Կարևոր իրադարձություններ

Սպասվում է առանց տեղումների եղանակ

09 Մարտ, 2025 10:50
Սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում մարտի 9-13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։

Քամին կլինի հյուսիսարևմտյան՝ 2-5մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մինչև մարտի 13-ն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Այսօր ցերեկային ժամերին Արարատի, Արմավիրի ու Վայոց Ձորի մարզերում օդի ջերմաստիճանը կհասնի +20–ի, Սյունիքում` +21–ի։

Երևան քաղաքում նույնպես մինչև մարտի 13–ը տեղումներ չեն լինի։

Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին կգրանցվի 16–18 աստիճան տաքություն։

 

 

Լրահոս

Դիտել ավելին