Արաբական պետությունների լիգան հայտարարել է, որ դատապարտում է բռնությունը, սպանությունները և հարձակումները Սիրիայում անվտանգության ուժերի վրա և ցանկացած արտաքին միջամտություն երկրի գործերին:
Հինգշաբթի օրը դաժան բախումներ են տեղի ունեցել սիրիական անվտանգության ուժերի և նոր կառավարությանը դեմ հանդես եկող զինված խմբավորումների միջև Դամասկոսում՝ Սիրիայի Լաթաքիա և Տարտուս նահանգներում։
Ուրբաթ գիշեր Տարտուս և Լաթաքիա են ժամանել բանակի և ներքին գործերի նախարարության լրացուցիչ ստորաբաժանումներ, իսկ բանակը կիրառել է մարտական ուղղաթիռներ։ Տեղի իշխանությունները պարետային ժամ են սահմանել՝ սրման ֆոնին:
Անցումային շրջանի Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան Լաթաքիայի և Տարտուսի զինված ուժերին կոչ է արել վայր դնել զենքերը։ Երկրի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ծովափնյա Սիրիա տանող ճանապարհների փակման մասին։