Կարևոր իրադարձություններ

Զելենսկին չի մասնակցի Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի հետ բանակցություններին

08 Մարտ, 2025 19:10
Զելենսկին չի մասնակցի Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ի հետ բանակցություններին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի մասնակցի մարտի 11-ին Սաուդյան Արաբիայում կայանալիք ԱՄՆ ներկայացուցիչների հետ հանդիպմանը:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ուկրաինական պատվիրակության կազմում կլինեն նրա գրասենյակի ղեկավար Անդրեյ Էրմակը, արտգործնախարար Անդրեյ Սիբիգան և պաշտպանության նախարարության ղեկավար Ռուստեմ Ումերովը։

«Հաջորդ շաբաթը կսկսեմ այցով Սաուդյան Արաբիա, ուկրաինական դիվանագիտական և ռազմական ներկայացուցիչները կմնան երեքշաբթի օրը՝ հանդիպելու ամերիկյան թիմի հետ»,-ասել է նա։

Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր Սաուդյան Արաբիա այցի մասին, որտեղ ծրագրված է բանակցություններ վարել թագաժառանգ արքայազն Մուհամմեդ բեն Սալման Ալ Սաուդի հետ։

 

Լրահոս

Դիտել ավելին