Կարևոր իրադարձություններ

Ոստիկանության 115 ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժերի

22 Հոկտեմբեր, 2015 12:04
Ոստիկանության 115 ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժերի

2015 թ. 9 ամիսների ընթացքում ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում կատարվել են 451 ծառայողական քննություններ եւ ուսումնասիրություններ, այդ թվում 3-ը՝ ոստիկանության այլ ծառայությունների հետ համատեղ: Այս մասին հայտնում են ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից:

Վարչության կատարած ծառայողական քննությունների արդյունքներով` ոստիկանության 115 ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժերի.

- հայտարարվել է նկատողություն` 52, 
- հայտարարվել է խիստ նկատողություն` 33, 
- պաշտոնն իջեցվել է մեկ աստիճանով` 3, 
- ազատվել են ոստիկանությունում ծառայությունից` 27:

ՀՀ ոստիկանության ծառայողների կողմից թույլ տրված օրինախախտումների փաստերով 2015 թ. 9 ամիսների ընթացքում ներքին անվտանգության վարչության կողմից նախապատրաստվել ու ՀՀ հատուկ քննչական ծառայության և նախաքննական այլ մարմինների քննարկմանն են ուղարկվել ծառայողական քննության 14 նյութեր:

 

Լրահոս

Դիտել ավելին