Կարևոր իրադարձություններ

Մեզ համար Մինսկն Ուկրաինայի հարցով բանակցությունների համար լավագույն վայրն է. Կրեմլ

05 Մարտ, 2025 13:55
Մեզ համար Մինսկն Ուկրաինայի հարցով բանակցությունների համար լավագույն վայրն է. Կրեմլ

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել է, որ Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Վլադիմիր Զելենսկու միջև Մինսկում հանդիպման հարցը դեռևս չի քննարկվել։

Սակայն, ըստ նրա, Բելառուսի մայրաքաղաքը լավագույն վայրն է նման բանակցությունների համար, քանի որ Մինսկը Ռուսաստանի հիմնական դաշնակիցն է։

Մինչդեռ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մինսկը պատրաստ է կազմակերպել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի ղեկավարների հանդիպումը։

Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է նստել, հանգիստ քննարկել և պայմանավորվել։ «Ասեք Թրամփին, որ ես այստեղ սպասում եմ Պուտինի և Զելենսկու հետ։

Եթե կա ցանկություն համաձայնության գալ, եկեք նստենք և լուծենք հարցերը»,- նշել է Լուկաշենկոն։

Այնուամենայնիվ, նա հրաժարվել է հանդես գալ որպես միջնորդ Մոսկվայի և Վաշինգտոնի միջև՝ նշելով, որ չի ընդունում միջնորդի դերը, քանի որ դա ենթադրում է երկու կողմերի միջև դիրքորոշում ունենալ՝ առանց իրական ազդեցության բանակցային գործընթացի վրա։

 

Լրահոս

Դիտել ավելին