Կարևոր իրադարձություններ

Շուշանիկ Ավագիմյանը նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

05 Մարտ, 2025 13:10
Շուշանիկ Ավագիմյանը նշանակվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր

Նախագահ Վահագն Խաչատուրյանը փետրվարի 18-ին հրամանագիր է ստորագրել, որով Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քաղաքացիական մասնագիտացման դատավոր է նշանակվել Շուշանիկ Ավագիմյանը։

Հրամանագրում ասվում է․

«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի փետրվարի 17-ի ԲԴԽ-13-Ո-22 որոշմամբ ներկայացված առաջարկու-թյունը.

Շուշանիկ Ավագիմյանին նշանակել Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր»:

 

Լրահոս

Դիտել ավելին