Կարևոր իրադարձություններ

Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Կոնգրեսական Մայքլ Լոուլերի հետ

05 Մարտ, 2025 10:33
Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Կոնգրեսական Մայքլ Լոուլերի հետ

Մարտի 4-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Կոնգրեսական Մայքլ Լոուլերի հետ:

Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

«Հանդիպմանը կողմերն անդրադարձել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները խթանելուն և այդ հարցում Կոնգրեսի կարևոր դերակատարմանը։

Դեսպանն ամփոփ ներկայացրել է ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացը։

Իր հանրային ելույթներում Կոնգրեսականը բազմիցս աջակցություն է հայտնել ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, ինչի առնչությամբ դեսպանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

Լրահոս

Դիտել ավելին