Այսօր Հայաստանի Ազգային հերոս, ՀՀ առաջին պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է։
Նա կդառնար 66 տարեկան:
Վազգեն Սարգսյանը 1990-1992թթ. եղել է «Երկրապահ» կամավորական խմբերի հրամանատար, նաև` ՀՀ գերագույն խորհրդի պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ:
1992թ-1993թթ. ՀՀ առաջին պաշտպանության նախարար, ՀՀ նախագահի պաշտպանության հարցերով խորհրդական, ՀՀ սահմանամերձ շրջաններում ՀՀ նախագահի ներկայացուցիչ:
1993-1995թթ. ՀՀ պետնախարար:
26.07.1995-25.05.1999 կրկին ՀՀ պաշտպանության նախարար:
1999թ. հունիսի 11-ից ՀՀ վարչապետ:
Սպանվել է 1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ ԱԺ նիստերի դահլիճում:
Թաղված է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում: Արցախի հերոս (1998): Պարգևատրվել է «Ոսկե արծիվ» շքանշանով: Հայաստանի ազգային հերոս (27.12.1999, հետմահու): Անուրանալի է նրա դերը Հայոց ազգային բանակի ստեղծման գործում:
Մեծ է դերը նաև Հայոց պետականության կերտման գործում: ժողովուրդը նրան տվել է «Սպարապետ» պատվանունը: 2000թ. նրա անունով ՀՀ-ում և ԼՂՀ-ում անվանակոչվել են փողոցներ, դպրոցներ, ՀՀ ՊՆ ռազմական ինստիտուտը, զորամասեր: