Կարևոր իրադարձություններ

Հիմա Ռուբենին սատար կանգնելու մե՛ր հերթն է. Նիկոլա Ազնավուր

05 Մարտ, 2025 08:45
 Հիմա Ռուբենին սատար կանգնելու մե՛ր հերթն է. Նիկոլա Ազնավուր

Ռուբենը միշտ եղել է ՀՀ-ի կողքին՝ իր մարդասիրական գործունեությամբ, իր նախաձեռնություններով․ այն ամենը, ինչ նա արել է, եղել է ի շահ համայն հայության՝ հանուն մեր արժանապատվության, մեր իրավունքների և խաղաղ ապրելու մեր ձգտման:

Այս մասին գրել է աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի որդի, «Ազնավուր» հիմնադրամի համահիմնադիր և հոգաբարձուների խորհրդի նախագահ Նիկոլա Ազնավուրը:

«Հիմա Ռուբենին սատար կանգնելու մե՛ր հերթն է։ Պետք է հորդորենք նրան դադարեցնել հացադուլը և թույլ տալ մեզ՝ աշխարհասփյուռ հայերիս, օգնել նրան կրելու այս բեռը։

Ռուբե՛ն, իմ սիրելի՛ ընկեր, դու մեզ պետք ես ուժեղ և մեր կողքին կանգնած։ Խնդրում եմ, դադարեցրու հացադուլը, եկ միասին շարունակենք հանուն արդարության այս պայքարը»,-գրել է նա։

 
 

Լրահոս

Դիտել ավելին