Կարևոր իրադարձություններ

Գյումրու ՏԻՄ ընտրություններում «Եվրադաշինք»-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Լևոն Բարսեղյանը

27 Փետրվար, 2025 15:24
Գյումրու ՏԻՄ ընտրություններում «Եվրադաշինք»-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Լևոն Բարսեղյանը

«Եվրաքվե» նախաձեռնության ուժերը՝ «Հանուն հանրապետության», «Հանրապետություն» և «Հայաստանի եվրոպական» կուսակցությունները հայտարարեցին դաշինքով Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու մասին։ Դաշինքն ընտրություններում հանդես կգա «Եվրադաշինք» անունով, իսկ թեկնածուն կլինի Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանը։

Ըստ Լևոն Բարսեղյանի`ամիսուկես քննարկել են առաջադրվելու և դրա ֆորմատների մասին հարցերը։  

Նշենք, որ Լևոն Բարսեղյանը տարբեր տարիներին եղել է Գյումրի համայնքի ավագանու անդամ։

 

Լրահոս

Դիտել ավելին