Կարևոր իրադարձություններ

ՀՀ տնտեսությունը վերջին 7 տարիների ընթացքում աճել է 43,5 տոկոսով. վարչապետ

27 Փետրվար, 2025 12:32
ՀՀ տնտեսությունը վերջին 7 տարիների ընթացքում աճել է 43,5 տոկոսով. վարչապետ

«ՀՀ տնտեսությունը վերջին 7 տարիների ընթացքում աճել է 43,5 տոկոսով: Սա ահռելի աճ է, սա նշանակում է, որ մենք տարեկան միջինում 6,1 տոկոսից ավելի տնտեսական աճ ենք ապահովել»,- այս մասին գործադիրի նիստին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը, շնորհակալություն հայտնելով կատարված աշխատանքի համար, ընդգծեց, որ ՀՀ-ն շարունակում է լինել կայուն տնտեսական զարգացման ուղեծրի վրա:

«Մեզ մեղադրել են, որ ճգնաժամային կառավարումը կա՛մ վատ ենք իրականացնում, կա՛մ չենք իրականացնում, կա՛մ այդպես շարունակ: Բայց, ըստ էության, 2018 թվականից շատ թե քիչ ոչ այդպիսին եղել է միայն 2019 թվականը: Մնացած բոլոր թվերը եղել են, ըստ էության, ճգնաժամային կառավարման տարիներ, և այս ճգնաժամային կառավարման պայմաններում միջինում 6,1 տոկոս տնտեսական աճ ենք ապահովել ՀՀ-ում, ինչը, կարծում եմ, առավել քան լավ և գնահատանքի արժանի ցուցանիշ է»,- ասաց նա:

 

Լրահոս

Դիտել ավելին