ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը «Կրթություն և համերաշխություն արհեստակցական կազմակերպության» հետ համագործակցությամբ հայտարարում է հայտերի ընդունում՝ մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնների բազմամասնագիտական հանձնաժողովի ձևավորման համար:
Հանրակրթական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի խորհրդի անդամների և մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնները սահմանվել են ԿԳՄՍ նախարարի 2023թ․ N 10-Ն հրամանով: Բազմամասնագիտական հանձնաժողովը կձևավորվի վերջինիս վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, առաջացած վեճերի կարգավորմանն աջակցելու նպատակով:
Հանձնաժողովի կազմում կարող են ներառվել կրթության ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների ներկայացուցիչները։ Հայտագրումն իրականացվում է առցանց՝ հետևյալ հղումով: Հանձնաժողովը հանձնառու է մասնակցելու վեճերի կարգավորման անաչառ իրագործմանը, ներկայացնելու առաջարկություններ՝ քննելով տարբեր դեպքեր։ Միաժամանակ հայտնում ենք, որ հաստատվել է նաև հանձնաժողովի աշխատակարգը։