Կարևոր իրադարձություններ

Հիվանդանոց է տեղափոխվել 4-ամյա աղջիկ. նրա կյանքը փրկել չի հաջողվել

26 Փետրվար, 2025 23:12
Հիվանդանոց է տեղափոխվել 4-ամյա աղջիկ. նրա կյանքը փրկել չի հաջողվել

Այսօր՝ փետրվարի 26-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 02:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Շենգավիթի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն շտապօգնության բժիշկների խմբի կողմից անհայտ հանգամանքներում «կլինիկական մահ» ախտորոշմամբ երեխայի մարմին է տեղափոխվել։ 

Նշված բժշկական կենտրոն Մասիսի շտապօգնության խումբը տեղափոխել է Արագածոտնի մարզում հաշվառված 4-ամյա աղջկա դի, որտեղ բժիշկներն արձանագրել են երեխայի մահը։

 

Լրահոս

Դիտել ավելին