Կարևոր իրադարձություններ

Մակունցն ԱՄՆ կոնգրեսականի հետ քննարկել է «Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը»

26 Փետրվար, 2025 22:04
Մակունցն ԱՄՆ կոնգրեսականի հետ քննարկել է «Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը»

Փետրվարի 26-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Դեյվիդ Թեյլորի հետ (Հանրապետական, Օհայո)։

Հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության գործընթացը։

Դեսպանն ամփոփ ներկայացրել է ՀՀ-ԱՀ խաղաղության գործընթացի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումը։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Օհայոյի ակտիվ հայկական համանքին։

 

 

Լրահոս

Դիտել ավելին