ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է տարածաշրջանում նոր պատերազմի բռնկման հնարավորությանը։
«Իմ գնահատականն այն է, որ տարածաշրջանում պատերազմի կամ էսկալացիայի ոչ պատճառ, ոչ նախադրյալ, ոչ հիմնավորում չկա։ Իմ գնահատականը միանշանակ է՝ դրա համար ոչ մի հիմք կամ հիմնավորում գոյություն չունի»,-նշել է նա: