Կարևոր իրադարձություններ

Միրզոյանն ու Կայա Կալասը քննարկել են Հայաստանի և Եվրոպական միության միջև ակտիվ քաղաքական երկխոսության հարցեր

26 Փետրվար, 2025 19:02
Միրզոյանն ու Կայա Կալասը քննարկել են Հայաստանի և Եվրոպական միության միջև ակտիվ քաղաքական երկխոսության հարցեր

Փետրվարի 26-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։

Քննարկվել են Հայաստանի և Եվրոպական միության միջև ակտիվ քաղաքական երկխոսության և փոխգործակցության օրակարգային հարցեր։ 

Արարատ Միրզոյանը և Կայա Կալասն անդրադարձ են կատարել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված ընթացիկ և առաջիկա ծրագրերին: Նախարար Միրզոյանը կարևորել է առկա գործիքակազմի կիրառման միջոցով շարունակական գործնական ձեռքբերումների ապահովման ուղղությամբ համատեղ ջանքերը:

Անդրադարձ է կատարվել նաև միջազգային օրակարգի հարցերի։

 

 

Լրահոս

Դիտել ավելին