Կարևոր իրադարձություններ

Բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. 2 վիրավորները զինծառայողներ են

26 Փետրվար, 2025 18:59
Բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2107»-ը. 2 վիրավորները զինծառայողներ են

Այսօր՝ փետրվարի 26-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին Մուսալեռ բնակավայրի վարչական տարածքում բախվել են «Opel» և «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն: 
 
Բախման հետևանքով «07»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց:  

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վիրավորները զինծառայողներ են։

 


 

 

 

Լրահոս

Դիտել ավելին