Ռումինիայի ոստիկանությունը բերման է ենթարկել Ռումինիայի նախագահական ընտրություններում հաղթած Կալին Ջեորջեսկուին, որպեսզի նրան տանի Գլխավոր դատախազություն՝ հարցաքննության։
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Ռումինիայի սահմանադրական դատարանը չեղյալ էր համարել 2024-ի նոյեմբերի 24-ին կայացած ընտրություններում նրա հաղթանակը՝ նոր ընտրություններն անցկացնելու որոշում կայացնելով։
Ենթադրվում է, որ Ջեորջեսկուն անօրինական կերպով է ֆինանսավորել իր նախընտրական քարոզարշավը։
Ռումինիայի կառավարությունը որոշել է, որ նոր նախագահական ընտրությունները կանցկացվեն մայիսին: