Կարևոր իրադարձություններ

Հայ դպրոցականները 4 բրոնզե մեդալ են նվաճել ինֆորմատիկայի InfO(1)Cup միջազգային օլիմպիադայում

26 Փետրվար, 2025 16:50
Հայ դպրոցականները 4 բրոնզե մեդալ են նվաճել ինֆորմատիկայի InfO(1)Cup միջազգային օլիմպիադայում

Ռումինիայի Պլոեշտի քաղաքում օրերս անցկացվել է դպրոցականների միջազգային 9-րդ InfO(1)Cup օլիմպիադան: Հայաստանի թիմի բոլոր 4 մասնակիցներն արժանացել են բրոնզե մեդալների։

Մրցանակային երրորդ տեղը զբաղեցրել են Ա․ Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 10-րդ դասարանի աշակերտներ Տիգրան Մացակյանը և Վահագն Գյոզալյանը, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 10-րդ դասարանի աշակերտ Արման Կիրակոսյանը և Գյումրու թիվ 41 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտ Մամիկոն Համբարյանը:

Թիմի ղեկավարը ԵՊՀ դասախոս Արմեն Անդրեասյանն է:

InfO(1)Cup ամենամյա օլիմպիադան անցկացնում է Ռումինիայի Պրահովայի շրջկենտրոն Պլոեշտի քաղաքի ազգային քոլեջը։ 

Այս տարի օլիմպիադային մասնակցել է 17 երկրի 180 աշակերտ։ Օլիմպիադան անցկացվել է առցանց եղանակով: Մասնակցության հնարավորություն են ունեցել միայն 2009 թ․ հունվարի 1-ից հետո ծնված դպրոցականները։

 

Լրահոս

Դիտել ավելին