Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի այցը մայիսի 9-ին Մոսկվայի Կարմիր հրապարակում Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ կայանալիք շքերթին ծրագրված է և տեղի կունենա «մեծ հավանականությամբ»։
Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Նյու Դելիի ռազմական շրջանակների աղբյուրը։
«Վարչապետ Նարենդրա Մոդին ծրագրում է այցելել մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին»,-ասել է գործակալության աղբյուրը:
Նրա խոսքով՝ «դիտարկվում է նաև Հնդկաստանի զինված ուժերի շքերթի անձնակազմի մասնակցության հարցը, որը պետք է ժամանի շքերթից առնվազն մեկ ամիս առաջ՝ փորձերի»։
Ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ հրավիրված բազմաթիվ երկրներ հաստատել են իրենց մասնակցությունը մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք միջոցառումներին՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին։