Կարևոր իրադարձություններ

Մատվիենկոն կմեկնի Երևան՝ նոր լիցք հաղորդելու ռուս-հայկական միջպետական ​​հարաբերություններին. Դաշնային խորհուրդ

25 Փետրվար, 2025 15:35
Մատվիենկոն կմեկնի Երևան՝ նոր լիցք հաղորդելու ռուս-հայկական միջպետական ​​հարաբերություններին. Դաշնային խորհուրդ

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն կայցելի Երևան՝ հայ-ռուսական միջպետական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու համար։

Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ Դաշնային խորհրդի մամուլի ծառայությունը։

ՀՀ ԱԺ-ն ևս այցի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է․ 

«ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ:

Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին, ինչպես նաեւ ԱՊՀ ՄԽՎ խորհրդում եւ այլ հարթակներում համագործակցությանը վերաբերող տարբեր հարցեր:  

Անդրադարձ է կատարվել նաեւ Վալենտինա Մատվիենկոյի` Հայաստան նախատեսված պաշտոնական այցի կազմակերպչական հարցերին»։

 

Լրահոս

Դիտել ավելին