Կարևոր իրադարձություններ

Վատիկանը հայտնել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի վիճակի աննշան բարելավման մասին

25 Փետրվար, 2025 11:40
Վատիկանը հայտնել է Հռոմի Ֆրանցիսկոս պապի վիճակի աննշան բարելավման մասին

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կլինիկական վիճակում, չնայած ծանրությանը, աննշան բարելավում կա, այս մասին vaticannews.va-ի փոխանցմամբ, հայտնել է Վատիկանի մամուլի ծառայությունը:

Նշվել է, որ շնչառական խանգարման որևէ դեպք չի գրանցվել, իսկ որոշ լաբորատոր հետազոտություններ ցույց են տվել բարելավում: Նրա երիկամային թեթև անբավարարության մոնիտորինգը ոչ մի մտահոգություն չի առաջացրել։ Թթվածնային թերապիան շարունակվում է, թեև հոսքի և թթվածնի մի փոքր կրճատված մակարդակով:

Հաշվի առնելով կլինիկական պատկերի բարդությունը՝ բժիշկները պահպանում են իրենց զգուշավոր կանխատեսումը։

Հիշեցնենք, որ 88-ամյա Հռոմի պապը բրոնխիտով հոսպիտալացվել էր փետրվարի 14-ին: Այնուհետև հաղորդվել էր, որ պոնտիֆիկոսի մոտ երկկողմանի թոքաբորբ է:

 

Լրահոս

Դիտել ավելին