Կարևոր իրադարձություններ

«Տաշիր» հիմնադրամը մանկապարտեզներ կկառուցի նաև Իջևանում, Սպիտակում և Ալավերդիում

22 Հոկտեմբեր, 2015 11:37
«Տաշիր» հիմնադրամը մանկապարտեզներ կկառուցի նաև Իջևանում, Սպիտակում և Ալավերդիում

Անհատի ձևավորման, կրթության և դաստիարակության երկարատև ու բարդ շղթայի հիմքը նախակրթարաններն են: Գաղտնիք չէ, որ այսօր մեր երկրում մեղմ ասած ոչ բոլոր մանկապարտեզներն են գտնվում բարվոք վիճակում, իսկ եղածները լիարժեքորեն չեն բավարարում առկա պահանջարկը: Ուստի պատահական չէ, որ կրթության ոլորտը մշտապես իր ուշադրության կենտրոնում պահող «Տաշիր» բարեգործական հիմնադրամը, Կարեն և Սամվել Կարապետյանների գլխավորությամբ, պարբերաբար նոր մանկապարտեզներ է կառուցում տարբեր բնակավայրերում: Մասնավորաբար արդեն ավարտական փուլում են Տաշիր և Ստեփանավան քաղաքների գերժամանակակից, ակնահաճո և հարմարավետ նախակրթարանների կառուցման աշխատանքները: Շուտով այդ մանկապարտեզները շահագործման կհանձնվեն՝ շուրջ երեք հարյուր երեխաների համար ապահովելով լիարժեք պայմաններ:

Մինչ այդ, Կարապետյանների ընտանիքը որոշել է կառուցել համանման ևս երեք նոր մանկապարտեզներ՝ այս անգամ Իջևան, Սպիտակ և Ալավերդի քաղաքներում: Համապատասխան համայնքների ղեկավարների հետ ընտրվել են նոր կառուցվելիք նախակրթարանների համար հողատարածքները: Սպիտակ քաղաքում արդեն իսկ սկսվել են հողային աշխատանքները: Առաջիկա օրերին հողային աշխատանքները կսկսվեն նաև Ալավերդիում և Իջևանում:

Կարապետյանների համոզմամբ, կրթության, այդ թվում՝ նախակրթարանների ոլորտում կատարվող ցանկացած ներդրում միտված է ապագային: Այդ ուղղությամբ այսօր կատարված աշխատանքների պտուղները բոլորս քաղելու ենք վաղը: Ուստի պատահական չէ, որ այս ծրագիրը ևս շարունակական է լինելու, և առաջիկայում նոր մանկապարտեզներ են կառուցվելու նաև հանրապետության այլ համայքներում: Այնպես որ, իրապես ամեն ինչ դեռ առջևում է:

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի մամուլի ծառայություն

 

Լրահոս

Դիտել ավելին