Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն ու նրա թիկնապահը ոստիկանությունից ազատ են արձակվել։
Այս մասին Shabat.am-ին ասաց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։
Հարցին՝ ինչի համար ձերբակալվել էր, հերքվե՞լ է, խոսնակն ասաց, որ այլ մեկնաբանություն չունեն։
Ղուկասյանը կասկածվում էր ապօրինի զենք-զինամթերք կրելու մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ քրեական ոստիկանության հատուկ ջոկատայինների կողմից բերման են ենթարկվել Վարդան Ղուկասյանը և իր թիկնապահը: