Կարևոր իրադարձություններ

Կիրականացվի Նոր Խարբերդ թաղամասի ամբողջական գազաֆիկացում

20 Փետրվար, 2025 15:52
Կիրականացվի Նոր Խարբերդ թաղամասի ամբողջական գազաֆիկացում

Գործադիրը որոշում է կայացրել, որով նախատեսվում է իրականացնել Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ թաղամասի գազամատակարարման ցանցի ընդլայնում։

Ելնելով Նոր Խարբերդ թաղամասի ամբողջական գազամատակարարման ապահովման անհրաժեշտությունից՝ Երևանի քաղաքապետարանը դիմել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ թաղամասի գազամատակարարման շինարարական աշխատանքները որևէ ծրագրում ընդգրկելու աջակցության հարցով։

Հարցը համատեղ քննարկելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի և «Գազպրոմի» հետ՝ առաջարկվում է գազիֆիկացման աշխատանքներն ընդգրկել ՀՀ կառավարության 2023 թվականի հունիսի 16-ի N 970-Լ որոշմամբ հավանության արժանացած Երևան քաղաքը գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովելու ծրագրում։

Որոշման ընդունմամբ կիրականացվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Նոր Խարբերդ թաղամասի ամբողջական գազիֆիկացում։

 

Լրահոս

Դիտել ավելին