ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Սիրիան պլանավորում են բարձր մակարդակի շփումներ անցկացնել:
Նրա խոսքով՝ շփումները նախատեսված են արդեն հաջորդ շաբաթ:
Լավրովը դրական է գնահատել Ռուսաստանի պատվիրակության՝ Սիրիա կատարած այցի արդյունքները:
«Սիրիայի ղեկավարները գիտակցում են ՌԴ-ի հետ հարաբերությունների՝ պատմականորեն ձևավորված ռազմավարական բնույթը պահպանելու անհրաժեշտությունը»,-նշել է նա: