Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ իշխանությունները տեղյակ չեն Սաուդյան Արաբիայում նախատեսված բանակցությունների մասին, չեն մասնակցի դրանց և մտադիր չեն ճանաչել դրանք։
«Ուկրաինան չի մասնակցի։ Ուկրաինան դրա մասին ոչինչ չգիտեր։ Ուկրաինայի շուրջ առանց Ուկրաինայի բանակցությունները Ուկրաինան անարդյունք է համարում։ Եվ առանց մեր մասնակցության չենք կարող ճանաչել մեր մասին որևէ բան կամ որևէ պայմանավորվածություն։ Եվ նման համաձայնագրերը չենք ճանաչի»,-նշել է Զելենսկին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սաուդյան Արաբիայում Ռուսաստանի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների հանդիպում է նախատեսված։