Կարևոր իրադարձություններ

Շակիրան հոսպիտալացվել է

17 Փետրվար, 2025 11:51
Շակիրան հոսպիտալացվել է

Կոլումբիացի երգչուհի Շակիրան իր համաշխարհային շրջագայության ընթացքում հոսպիտալացվել է Պերուում։

Այս մասին գրում է The Guardian-ը։

Երգչուհին դիմել է երկրի մայրաքաղաք Լիմայի կլինիկաներից մեկի շտապ օգնության բաժանմունք՝ բողոքելով որովայնի սուր ցավերից։ Բժիշկները որոշել են նրան հոսպիտալացնել։

Շակիրան ավելի ուշ դիմել է իր երկրպագուներին: Նա հայտարարել է, որ բժիշկներն իրեն խորհուրդ են տվել չեղարկել ելույթը։ Երգչուհին նաև հույս է հայտնել, որ արագ դուրս կգրվի հիվանդանոցից։

Ընդհանուր առմամբ, Շակիրան մինչև հունիսի վերջ շրջագայության ընթացքում նախատեսվում է մոտ 50 համերգ տալ Լատինական Ամերիկայում։

 

Լրահոս

Դիտել ավելին