Կարևոր իրադարձություններ

Առանց վարորդական իրավունքի վկայականի վարորդը մեքենայով բախվել է արգելապատնեշին և կողաշրջվել

17 Փետրվար, 2025 11:20
Առանց վարորդական իրավունքի վկայականի վարորդը մեքենայով բախվել է արգելապատնեշին և կողաշրջվել

Փետրվարի 16-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 19։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 21-ամյա Ժորա Ներսեսյանը իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջվել։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։

Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվել։

Կայքի տեղեկություններով՝ վարորդ Ժ․ Ներսեսյանը ավտոմեքենա վարելու իրավունքի վկայական չի ունեցել։

 

Լրահոս

Դիտել ավելին