Կարևոր իրադարձություններ

Գանձակում ավտոմեքենաներ են բախվել

15 Փետրվար, 2025 11:35
Գանձակում ավտոմեքենաներ են բախվել

Փետրվարի 14-ին ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 21։20-ի սահմաններում Գանձակ բնակավայրի Աբրահամյան փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 32-ամյա Ռաֆայել Մ․-ի վարած «Nissan» մակնիշի և 24-ամյա Հայկ Մ․-ի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով «Լադա»-ի ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ 23-ամյա Արամ Դ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։

 

Լրահոս

Դիտել ավելին