Աբխազիայում փետրվարի 15-ին արտահերթ նախագահական ընտրություններ են անցկացվում։
Այդ պաշտոնի համար կպայքարի 5 թեկնածու՝ էկոնոմիկայի նախկին նախարար, ընդդիմադիր «Աբխազական ժողովրդական շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Ադգուր Արձինբան, Աբխազիայի Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Ռոբերտ Արշբան, Ռուսաստանի Դաշնությունում Աբխազիայի նախկին առևտրային ներկայացուցիչ Օլեգ Բարցիցը, Աբխազիայի փոխնախագահ Բադրա Գյունբան և Black Sea Development Bank առևտրային բանկի խորհրդի նախագահ Ադգուր Խուրհումալը:
Նրանցից ամենամեծը՝ Բարցիցը, 58 տարեկան է, ամենափոքրը՝ Խուրհումալը՝ 42։
Ըստ օրենքի՝ նախագահի հետ միասին ընտրվում է նաև փոխնախագահը։
Նախագահ Ասլան Բժանիան հրաժարական էր տվել 2024 թվականի նոյեմբերի 19-ին՞