Կարևոր իրադարձություններ

Հանրային հարցերի հրեական խորհուրդը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

22 Հոկտեմբեր, 2015 11:14
Հանրային հարցերի հրեական խորհուրդը կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

ԱՄՆ-ում գործունեություն ծավալող Հանրային հարցերի հրեական խորհուրդը (Jewish Council for Public Affairs) կոչ է արել ԱՄՆ իշխանություններին Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքերի կողմից հայերի կոտորածները որպես ցեղասպանություն ճանաչել՝ տարիներ շարունակ այս հարցի վերաբերյալ նրբորենխուսանավելուց հետո: Այս մասին հայտնում է asbarez.com-ը։

Նաև կոչ է արել հրեական կազմակերպություններին Կոնգրեսի և Սպիտակ տան շրջանում այդ հարցի ուղղությամբ լոբբինգով զբաղվել։

Նշվում է, որ հրեական կազմակերպություններից շատերը մինչև վերջերս դեմ են եղել Հայոց ցեղասպանության ճանաչմանը, որպեսզի տարածաշրջանում Իսրայելի կարևոր դաշնակից Թուրքիային չնեղացնեն:

 

Լրահոս

Դիտել ավելին