«Իմ Քայլը» հիմնադրամի ողջ անձնակազմը արդեն տևական ժամանակ է, ինչ մասնակցում է վերապատրաստման դասընթացների՝ նոր հմտություններ ձեռք բերելու և ինքնազարգացման մշակույթը յուրացնելու նպատակով։
««Իմ Քայլը» հիմնադրամը հավատում է, որ կրթությունն առաջին հերթին պետք է դառնա կենսակերպ հենց մեր թիմի համար։ Այդ իսկ պատճառով հիմնադրամի ողջ անձնակազմը արդեն տևական ժամանակ է, ինչ մասնակցում է վերապատրաստման դասընթացների՝ նոր հմտություններ ձեռք բերելու և ինքնազարգացման մշակույթը յուրացնելու նպատակով։
Այսօր ավարտվեց նաև կրթության փորձագետ Անի Մկրտչյանի անցկացրած «Տեխնիկական և սոցիալ-հուզական հմտություններ՝ ազդեցիկ պրեզենտացիաներ ստեղծելու համար» երկօրյա դասընթացը:
Մինչ այս անձնակազմը ունեցել է նաև այլ վերապատրաստումներ հետևյալ թեմաներով`«Ծրագրերի կառավարում» դասընթացավար ՝ ԵՊՀ Սոցիալական աշխատանքի և սոցիալական տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Յուլիանա Մելքումյան և ծրագրերի կառավարման մասնագետ Նվարդ Մելքոնյան (քառօրյա դասընթաց)«Ժամանակի և փոփոխությունների կառավարում» դասընթացավար ՝ ՀԱՀ մագիստրոսական ծրագրի ղեկավար Սերգեյ Թանթուշյան (երկօրյա դասընթաց)Այս վերապատրաստման դասընթացների շարքը օգնում է մեր թիմին ոչ միայն խորացնել մասնագիտական գիտելիքները, այլև մշտապես լինել նորարար և պատրաստ կյանքի ու աշխատանքի նոր մարտահրավերներին։