Կարևոր իրադարձություններ

Ստեփանավանում բռնկված հրդեհի հետևանքով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի. ՀՀ ԱՆ

08 Փետրվար, 2025 13:15
Ստեփանավանում բռնկված հրդեհի հետևանքով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի. ՀՀ ԱՆ

Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասում` բազմաբնակարան շենքում, բռնկված հրդեհի հետևանքով բուժօգնության է դիմել 6 քաղաքացի:

Նրանցից երեքը Ստեփանավանի բժշկական կենտրոնում ստանում են առաջին բուժօգնություն և առաջիկա ժամերին դուրս կգրվեն:

Երեք տուժածի մոտ առկա են այրվածքներ, տեղափոխվել են Երևան: Նրանցից մեկի առողջական վիճակն այս պահին կայուն ծանր է, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, երկուսինը` թեթև:

 

Լրահոս

Դիտել ավելին