Կարևոր իրադարձություններ

Խորոված բիբարի, կծու նագեթսի համար վճարված չեկով փորձել են տրանսպորտի վալիդատորով վճարում կատարել. Կոստանյան

07 Փետրվար, 2025 14:15
Խորոված բիբարի, կծու նագեթսի համար վճարված չեկով փորձել են տրանսպորտի վալիդատորով վճարում կատարել. Կոստանյան

Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է, որ հասարակական տրանսպորտի վճարից խուսափելու ինքնատիպ լուծում են գտել  ուղևորները։

«Խորոված կծու բիբարի, կծու նագեթսի համար վճարված չեկով անհույս փորձում են վալիդատրի միջոցով վճարում կատարել:Կերած-խմածներդ անուշ լինի, բայց վճարումը կամ բանկային քարտով, կամ տրանսպորտային քարտով, կամ TelCell հավելվածով, կամ TelCell տերմինալի միջոցով ձեռք բերված QR-ով»,- գրել է Կոստանյանը՝ հրապարակելով կտրոնների լուսանկարը:  

 

Լրահոս

Դիտել ավելին