Իրանը շահագործման է հանձնել իր առաջին՝ ԱԹՍ կրող ռազմանավը։
Այս մասին հայտնում է Իրանի պետական IRNA գործակալությունը:
«Շահիդ Բաղերի» անունը կրող նավը կարող է տեղափոխել անօդաչու թռչող սարքերի մի քանի էսկադրիլիա, ինչպես նաև ուղղաթիռներ և թևավոր հրթիռներ:
Անօդաչու սարքերի համար նախատեսված 180 մետր երկարությամբ թռիչքուղով նավը, IRNA-ի փոխանցմամբ, ի վիճակի է ծովում մինչև 22 հազար մղոն հատել առանց նավահանգիստներում վառելիքով լիցքավորվելու անհրաժեշտության:
«Իրանը որևէ երկրի համար սպառնալիք չէ, բայց մենք չենք խոնարհվում որևէ ուժի սպառնալիքի առաջ»,- ասել է Իրանի զինված ուժերի գեներալ Հոսեյն Սալամին։