Կարևոր իրադարձություններ

Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված

06 Փետրվար, 2025 14:40
Փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված

Փետրվարի 6-ին, ժամը  09:13-ին քաղաքացին դիմել է Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատ առ այն, որ Աղբերք գյուղի սկզբնամասում «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից, առկա է շրջվելու վտանգ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները փակել են ավտոմեքենայի  (վարորդ՝ Ս Ն, 1 ուղևոր) գազի բալոնի փականը, հոսանքազրկել այն և  դուրս բերել ավտոճանապարհի երթևեկելի հատված։

 

 

Լրահոս

Դիտել ավելին