Կարևոր իրադարձություններ

Իսպանիան առանց աշխատավարձի նվազեցման կկրճատի աշխատանքային շաբաթը՝ մարդկանց կյանքի որակի բարելավելու համար

06 Փետրվար, 2025 10:30
Իսպանիան առանց աշխատավարձի նվազեցման կկրճատի աշխատանքային շաբաթը՝ մարդկանց կյանքի որակի բարելավելու համար

Իսպանիայի իշխանությունները ցանկանում են աշխատանքային շաբաթը 40 ժամից կրճատել մինչև 37,5 ժամ. այսինքն կլինի մինչև հինգ հերթափոխ՝ 7,5 ժամ տևողությամբ՝ առանց աշխատավարձի փոփոխության, հայտնում է Reuters-ը։

Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության նիստում՝ չնայած գործատուների դիմադրությանը։ Վերջիններս նշել են, որ դա կմեծացնի իսպանական ընկերությունների ծախսերը և նրանց կդարձնի պակաս մրցունակ:

Աշխատանքի նախարար Յոլանդա Դիասի խոսքով՝ բարեփոխումն ուղղված է աշխատողների արտադրողականության բարձրացմանն ու քաղաքացիների կյանքի որակի բարելավմանը։ Այժմ աշխատանքային շաբաթը կրճատելու առաջարկը պետք է ստանա խորհրդարանի հավանությունը։

 

Լրահոս

Դիտել ավելին