Կարևոր իրադարձություններ

Անօդաչուից արված կադրերը մլն–ից ավելի դիտումներ են հավաքել (տեսանյութ)

22 Հոկտեմբեր, 2015 10:12
Անօդաչուից արված կադրերը մլն–ից ավելի դիտումներ են հավաքել (տեսանյութ)

Սիրիայում «Россия 1» հեռուստաընկերության նկարահանած տեսանյութը շարունակում է մեծաքանակ դիտումներ հավաքել համացանցում։ Երկու օրվա ընթացքում այն մոտ 1 մլն մարդ է դիտել։

Տեսանյությում պատկերված են սիրիական բանակի ռազմական գործողությունները Ջոբարքաղաքի ծայրամասերում։ Ահաբեկիչների դիրքերին հարվածներ են հասցվում հրասայլերից, կործանիչներից և կառավարական զորքերի հրետանուց։ Կադրերի մեծ մասը նկարահանված է անօդաչուից։

«vesti.ru»–ի փոխանցմամբ՝ ամերիկյան «NBC» հեռուստաալիքը և բրիտանական «ITN»գործակալությունն արդեն իսկ պաշտոնապես դիմել են «Россия 1»–ին՝ խնդրելով տրամադրել տեսանյութը։

Անդրադառնալով տեսանյութին՝ «New York Times»-ը գրել է, որ այն համակարգչային խաղ է հիշեցնում, սակայն էկրանին պատկերվածը կատարյալ իրականություն է. այնտեղ արտացոլված են երբեմնի ծաղկուն Ջոբարի ավերակները։

 

Լրահոս

Դիտել ավելին