Կարևոր իրադարձություններ

Պուտինը պատմել է Ասադի հետ հանդիպման մասին

22 Հոկտեմբեր, 2015 10:10
Պուտինը պատմել է Ասադի հետ հանդիպման մասին

Նախօրեին ռուսական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է կայացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի, Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման Բին Աբդուլ Ազիզ Ալ Սաուդի, Եգիպտոսի նախագահԱբդել Ֆաթթահ Ալ-Սիսիի և Հորդանանի թագավոր Աբդալլա 2–րդի միջև։ Այս մասին հայտնում է «ТАСС»–ը։

«Զրույցի հիմնական թեման եղել են Սիրիայում իրավիճակը և միջազգային ահաբեկչության դեմ համատեղ պայքարը։ Այս համատեքստում ՌԴ նախագահը տեղեկացրել է իր գործընկերներին Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ Մոսկվայում կայացած բանակցությունների մասին»,–փոխանցել են Կրեմլի մամուլի ծառայությունից։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել սիրիական ճգնաժամի հարցով տարբեր ձևաչափերում փոխգործակցությունը։

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Պուտինն ու Ասադը հանդիպում են ունեցել Մոսկվայում։ Երկու երկրների առաջնորդները քննարկել են ՌԴ ՌՏՈՒ–ի և սիրիական բանակի գործողությունների հետ կապված հարցեր։

Նշվում է նաև, որ Կրեմլում Ասադին հյուրասիրել են ռուսական ավանդական ճաշատեսակներ՝ «ծովատառեխ մուշտակի տակ» (сельдь под шубой) և աղցան Օլիվիե։

«Reuters»–ն էլ հայտնում է, որ ԱՄՆ–ը քննադատել է ռուսական իշխանությունների որոշումը Ասադի համար «հանդիսավոր ընդունելություն» կազմակերպելու կապակցությամբ։

«Կարծում ենք, որ Ասադին «հանդիսավոր ընդունելություն» ցուցաբերելը, ով քիմիական զենք է կիրառել սեփական քաղաքացիների նկատմամբ, հակասում է ռուսների կողմից հայտարարված՝ Սիրիայում անցումային քաղաքականության նպատակին»,–ընդգծել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Էրիկ Շուլցը։

Նշենք, որ ինչպես ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էր հայտնել, Պուտինի ու Ասադի հանդիպումը տևել է շուրջ երեք ժամ։

 

Լրահոս

Դիտել ավելին