Կարևոր իրադարձություններ

Կուբայում 13 զինվորական է անհետ կորել

08 Հունվար, 2025 12:37
Կուբայում 13 զինվորական է անհետ կորել

Առնվազն 13 կուբացի զինվորական է անհետ կորել հունարի 7-ի առավոտյան Կուբայի արևելքում գտնվող Օլգինի նահանգում զինամթերքի պահեստում պայթյուններից և դրանց հաջորդած հրդեհից հետո:

Այդ մասին հայտարարել է Կուբայի հեղափոխական զինված ուժերի նախարարությունը։

«Օլգինի նահանգի Ռաֆայել Ֆրեյրեի մունիցիպալիտետի Մելոնես բնակավայրում զինամթերքի պահեստում տեղի ունեցած պայթյունների հետևանքով անհետ կորած են համարվում մեր  ընկերները»,-ասված է նախարարության հաղորդագրության մեջ, որը զետեղված է X-ում: Այնտեղ նշված է13 հոգու անուն։

Ավելի վաղ Հեղափոխական զինված ուժերի նախարարությունը հայտնել էր, որ պահեստում տեղի ունեցած պայթյունների հետևանքով հրդեհ է բռնկվել, որն ընդգրկել է մեծ տարածք, այդ գոտուց տարհանվել է ավելի քան 360 մարդ։

Միջադեպի պատճառներն առայժմ չեն նշվում:    

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին